Artsakhpress

Ռազմական

Մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով. գումարտակի հրամանատար

Արցախի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել ենք Պաշտպանության բանակի արևելյան առանջագիծ: Ինչպես վստահեցնում է գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ալիկ Ղանդիլյանը, մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով, զինծառայողներն էլ իրենց ունեցած հմտությունների ու կարողությունների շնորհիվ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման:

Մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով. գումարտակի հրամանատար

Մարտական հերթապահությունն ընթանում է բնականոն հունով. գումարտակի հրամանատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Զինծառայողները մշտապես իրականացվող դիտարկումների ընթացքում արձանագրում են հակառակորդի ցանկացած շարժ և զեկուցում ըստ վերադասության`  ամենայն պատասխանատվությամբ և առավելագույն զգոնությամբ կատարում իրենց վստահված առաքելությունը:
Սերժանտ Լյովա Սարգսյանը Պաշտպանության բանակում ծառայում է մոտ 20 ամիս. ունեցած փորձն ու գիտելիքներն էլ օգտագործում է նորեկներին ուսուցանելու և մարտական հերթապահության առօրյան ճիշտ կազմակերպելու ուղղությամբ:
Մարտական հերթապահության ընթացքը մշտապես վերահսկվում է վերադաս հրամանատարության կողմից, իրականացվում են ստուգումներ ու այցելություններ, ըստ այդմ  ի հայտ եկած խնդիրների դեպքում տրվում են անհրաժեշտ լուծումներ: Առաջնագծի և մեր անկախության պահապանները վստահություն են հայտնում, որ դիրքում տիրող առողջ բարոյահոգեբանական մթնոլորտում, եղբայրական ջերմ միջավայրում որևէ խնդիր չի առաջանում: Մեկը մյուսին թև ու թիկունք կանգնած` պաշտպանում են հայրենիքի սահմանները:
Ոչ հեռու թիկունքում մարտական հերթապահություն են իրականացնում  նաև հրետանային ստորաբաժանումները, ովքեր բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածության շնորհիվ վստահ են, որ հակառակորդի յուրաքանչյուր սադրանք կկարողանան կանխել և հուժկու հակահարված հասցնել` այս առումով ևս ապահովելով երկրի անվտանգությունը: 
Անկախության գաղափարի այսօրվա  կրողներն ու պահապանները գիտակցում են իրենց հայրերի ու պապերի կատարած սխրանքները և տրամադրված են վճռականորեն` մեր ազգային ու պետական կարևորագույն արժեքների հարատևությունը այսուհետ ևս ամեն գնով պահպանելու և գալիք սերունդներին փոխանցելու առումով:
 
Հարություն Մկրտչյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

Հոկտեմբերի 21-ին Մարտունիում տեղի կունենա նռան փառատոն

Search