Artsakhpress

Սպորտ

Արցախ կժամանի աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկը. հայտնի է նրա վազքի օրը

ԱՀ նախագահի բարձր հովանու ներքո և ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-16-ը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու հայազգի լեգենդար հեռացատկի ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմիյանի անվան գավաթի մրցումներ:

Արցախ կժամանի աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկը. հայտնի է նրա վազքի օրը

Արցախ կժամանի աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկը. հայտնի է նրա վազքի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթացկի հետ զրույցում ասել է ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ մրցումներին ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Բուլղարիայից, Հայաստանից և Արցախից մասնակցելու են  ավելի  քան  170 մարզիկ:
Ըստ մեր զրուցակցի՝ մրցումներն աղջիկների և տղաների համար անց են կացվելու վազք (100, 200, 400, 800, 1000 մ) և հեռացատկ  մարզաձևերից:
«Հատկանշական է այն, որ կազմակերպվող մրցումներին մասնակցելու է նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը: Նա ցանկություն է հայտնել նաև երկքաղաքացիություն սատանալ և այդ հարցով արդեն դիմել է ՀՀ կառավարություն: Եթե ընդունվի նրա ցանկությունը, ապա Հայաստանի հավաքականը կունենա օլիմպիական խաղերի մասնակից: Մեծ հույսեր ունենք, որ ապագայում կունենանք նաև Եվրոպայի մրցանակակիր: Մրցաշարին մասնակցելու է նաև եռացատկի Եվրոպայի  երիտասարդների չեմպիոն Լևոն Աղասյանը»,- ավելացրել է Ա. Թովմասյանը:
Նա նշել է, որ նման մրցումների նպատակն է մասսայականացնել թեթև աթլետիկան և հասարակության կողմից հետաքրքրություն  առաջացնել  դեպի այդ մարզաձևը: Մուտքն ազատ է :
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search