Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը

Սեպտեմբերի 14-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խմբակցությունների պատասխանատուներ, գլխադասային հանձնաժողովի անդամներ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ` ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը

Խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ՀՆԱ-ն 2019թ. կկազմի՝ 333,2մրլդ դրամ, 2020թ.՝ 367մլրդ դրամ, 2021թ՝ 404,2մլրդ դրամ:
Բյուջեի սեփական եկամուտները 2019-2021թթ.կանխատեսվում են՝  56, 68 և 70մլրդ դրամ համապատասխանաբար:
Բյուջեի ծախսային մասը կկազմի՝ 2019թ.՝ 110,7մլրդ դրամ, 2020թ.՝ 111մլրդ դրամ, 2021թ. 112,6 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ նշված ժամանակահատվածում նախատեսվում է ունենալ պրոֆիցիտով բյուջե:
Շարունակելով միջնաժամկետ ծախսային ծրագրի ներկայացումը՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մատնանշել է սպասվող փոփոխությունները՝ ըստ ոլորտների: Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի, ինչպես նաև, գյուղի և գյուղաջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման աճը, բարեկարգման և աղբահանության աշխատանքների իրականացման նպատակով շրջաններին աջակցության ավելացումը, ստորգետնյա ջրային պաշարների ուսումնասիրման և կապիտալ ներդրումների ավելի մեծ ծավալների ֆինանսավորումը: Պետնախարարի խոսքով նախատեսվում է նաև հարկային եկամուտների աճ, իսկ հիմնական շեշտադրումները լինելու են գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ:
«Վերանայվել են ՀՆԱ-ի ցուցանիշները: 2018թ.-ը կանխատեսում ենք ավելի քան 300մլրդ՝  նախատեսված 291մլրդ-ի փոխարեն»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Պատգամավորները գործադիրի ներկայացուցիչներին են առաջադրել նվազագույն աշխատավարձի չափի և կենսաթոշակների ավելացմանը, ծնելիության խթանման ծրագրերին, գյուղատնտեսության համակարգում բնական աղետների վնասների նվազեցմանն ուղղված ծրագրերի ներդնմանը վերաբերող հարցեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search