Artsakhpress

Սփյուռք

Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը հայ ակտիվիստները ծածանել են Հայաստանի 20 մետրանոց դրոշը

«Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հայ համայնքի ակտիվիստները մասնակցել են Դնեպր քաղաքի օրվա տոնակատարությանը։

Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը հայ ակտիվիստները ծածանել են Հայաստանի 20 մետրանոց դրոշը

Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը հայ ակտիվիստները ծածանել են Հայաստանի 20 մետրանոց դրոշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏսեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է  AnalitikaUA.net կայքը, ավանդական տարազներով և թեմատիկ շապիկներով շուրջ 80 հայ տոնական երթի ժամանակ ներկայացրեցին պատմական հայրենիքի մշակույթը՝ ազգային երաժշտական գործիքները, երաժշտությունը և պարերը։ Ակտիվիստները ծածանեցին նաև ՀՀ դրոշը։
«Մենք ցույց տվեցինք, որ հայերը իրենց ներդրումն ունեն Դնեպրի մշակույթի զարգացման, տարածաշրջանի երիտասարդների միասնականության գործում։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր քաղաքի հետ շարժվել առաջ։ Երթին մասնակցությունը նաև ևս մեկ առիթ էր ազգովի համախմբվելու»,- ասում է Դնեպրի հայ երիտասարդների միության ղեկավար Նաիրա Կազեյանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search