Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանում ընդունել են Ժիլբեր Լյուկ Դըվինազին

Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազը:

Խորհրդարանում ընդունել են Ժիլբեր Լյուկ Դըվինազին

Խորհրդարանում ընդունել են Ժիլբեր Լյուկ Դըվինազին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ բարձրաստիճան հյուրին նախ ընդունել է խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Կարևորելով ֆրանսիացի սենատորի այցը Արցախ Երևանում Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի նախօրյակին՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի հետ տարիների ընթացքում հաստատված բարեկամական հարաբերությունները տարեց տարի զարգանում են:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժիլբեր Լյուկ Դըվինազը նշել է, որ Հայաստան է ժամանել ֆրանսիական պատվիրակությամբ կազմում և չէր կարող չօգտագործել առիթը նաև Արցախում լինելու համար: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականը ներկայացրել է Հայաստանում ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է խորհրդարանի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում արծարծվել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններին և առկա ներուժին, Արցախում ֆրանկոֆոնիայի հետևողական զարգացմանը և այս բնագավառում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search