Artsakhpress

Քաղաքական

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների:

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին փոխանցմամբ՝ պետական նախարարը ողջունել է բարերարների հերթական այցը հայրենիք և նշել, որ Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել հիմնադրամի գործունեությունը և վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ երկու տարի առաջ համահայկական միջոցներով շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով լուրջ արդյունքներ է ապահովում՝ մասնավորապես խթանելով զբոսաշրջության և ապրանքաշրջանառության աճին: «Բացի բազմաթիվ իրականացված ծրագրերից, Հիմնադրամի միջոցով մեր շատ հայրենակիցներ առիթ են ունեցել հայրենիքի հետ ավելի ամուր կապեր հաստատելու: Այս իմաստով, այն իսկապես, յուրօրինակ կամուրջ է դարձել Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, և, համոզված ենք, որ տարիների ընթացքում համատեղ աշխատանքով ձեռք բերված փորձն ու վստահությունը նոր որակ կստանան մեր ապագա հարաբերություններում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև Հիմնադրամի շահառուների հարցերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search