Artsakhpress

Հասարակական

Արցախում բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագիր կանցկացվի

Արցախի քաղաքային ու շրջանային բուժհաստատությունների աշխատակիցների համար առաջիկայում նախատեսվում է շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրեր իրականացնել:

Արցախում բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագիր կանցկացվի

Արցախում բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագիր կանցկացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է  կատարել ՀՀ առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը: 
«Իմ և Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ՝ ընդհանուր առմամբ 318 բժիշկների և 1314 բուժքույրերի:
Վերապատրաստման գործընթացը նախատեսվում է իրականացվել մի քանի փուլով: 1-ին փուլը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը, ներառյալ շաբաթ-կիրակի (5 օրացուցային, 6 աշխատանքային շաբաթ), օրական 6 ժամ, ընդհանուր 180 դասաժամ: Այս փուլում ընդգրկվում են Քաշաթաղի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի բոլոր թերապևտները և ամբուլատորիաների վարիչները, Ստեփանակերտի թերապևտների և մանկաբույժների մի մասը: 1-ին փուլում կապահովվի 45 բժշկի ընդգրկվածություն:
Վերապատրաստման գործընթացը կիրկանացվի համակազմակերպիչների աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ, Արցախի առողջապահության նախարարություն, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակ»,- գրել է նախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search