Artsakhpress

Միջազգային

Լեհաստանի պաշտպանության նախարարը երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու իրական հնարավորություն է տեսնում

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակ հայտարարել է, որ տեսնում է իրական հնարավորություններ երկրում ամերիկյան ռազմական բազաներ տեղակայելու համար:

Լեհաստանի պաշտպանության նախարարը երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու իրական հնարավորություն է տեսնում

Լեհաստանի պաշտպանության նախարարը երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու իրական հնարավորություն է տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարիուշ Բլաշակը ԱՄՆ-ում է և արդեն հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Բլաշակը ներկայացրել է ամերիկյան օրենսդիրներին «փաստեր հօգուտ ամերիկյան զորքերի մշտական ներկայության»:
Նրա գնահատմամբ` Լեհաստանում ամերիկյան ռազամաբազաների մշտական տեղակայման համար կա «կոնկրետ և ռեալ հնարավորություն»:
«Եթե չլիներ հնարավորություն, ամեն ինչ կավարտվեր միայն ընդհանուր խոսակցություններով: Այսօր արդեն մենք կխոսենք աշխատանքների մասին»,- ասել է նախարարը:
Նա  նաև նշել է, որ քննարկվում է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարման հարցը, սակայն  հրաժարվել է մանրամասներ տրամադրել:
Ավելի վաղ Լեհաստանը ԱՄՆ-ին  առաջարկել էերկրում   տեղակայել ամերիկյան մշտական տանկային դիվիզիա: Վարշավան պատրաստ է դրա համար ներդնել 1,5-2 միլիարդ ԱՄՆ դոլլար:  Առաջարկն արվել է ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս` երկկողմ ձևաչափով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից (լրացված)

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով. Արայիկ Հարությունյան

Search