Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ Ռուսաստանն արգելափակում է Ազովի ծով նավերի մուտքը՝ նպատակ ունենալով «բռնազավթել» այն։
Պորոշենկոն հայտարարել է Ազովի ծովը «բռնազավթելու» Ռուսաստանի ցանկության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող ընդունել այդ «կոպիտ խախտումը» և խոստացել է դիմել դատարան։
«Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և մենք չենք կարող այն ընդունել։ Մենք այնտեղ ամրացնում ենք մեր ռազմական ուժերը և Ռուսաստանի դեմ դատարանում գործ ենք սկսում»,- ասել է Պորոշենկոն։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը հստակ իրավական կարգավիճակ ունի Ազովի ծովում, հետևաբար Ռուսաստանն իրավունք չունի կանգնեցնելու ռուսական նավերը, փոխանցում է News.am-ը։