Artsakhpress

Միջազգային

Ավստրիան եւ Իտալիան Եվրոպայում փախստականների կրճատման ծրագիր ունեն

Անհրաժեշտ է փրկված միգրանտներին ծովում պահել այնքան ժամանակ, մինչեւ նրանց ապաստանի դիմումները չհաստատվեն:

Ավստրիան եւ Իտալիան Եվրոպայում փախստականների կրճատման ծրագիր ունեն

Ավստրիան եւ Իտալիան Եվրոպայում փախստականների կրճատման ծրագիր ունեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վիեննայում Միգրացիայի համաժողովին նման գաղափար է առաջարկել Ավստրիայի ներքին գործերի նախարարներ Հերբերտ Կիկլը իր իտալացի գործընկեր Մատեո Սալվինիի հետ հանդիպման ժամանակ:
Ավստրիայի նախարարը ընդգծել է, որ պետք է պարզաբանել, թե ով  ապաստան ստանալու իրավունքի ունի:
Հերբերտ Կիկլը նշել է, որ «անհրաժեշտ ստուգումներից» հետո ապաստան ստանալու իրավունք ունեցող միգրանտները կարող են տեղափոխվել Եվրամիության տարածք, իսկ մնացածները կուղարկվեն երրորդ երկրներ, ընդ որում այդ ճանապարհին նրանց անվտանգությունը կապահովվի:
Նախարարը հավելել է, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հենց որ այն մարդիկ, որոնք փախստականներ չեն, հայտնվում են ԵՄ երկրներում, նրանց արտաքսման հարցը մեծ դժվարություններ է առաջացնում, այդ թվում` ֆինանսական:
Հատկանշական է, որ Մատեո Սալվինիի դեմ քննություն է ընթանում, քանի որ նա նախորդ ամսվա ընթացքում հրաժարվել էր  փրկված միգրանտներին հնարավորություն տալ վայրէջք կատարել Իտալիայի ափին:
ՄԱԿ-ի տվյալներով, 2018 թվականին Եվրոպա անցնելու փորձերի ժամանակ ավելի քան 1600 մարդ մահացել է, փոխանցում է News.am-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից (լրացված)

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Փետրվարի 20-ին Արցախում «Օդային տագնապ» ազդանշանով քաղաքացիական պաշտպանության մարզում կանցկացվի

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը պայմանավորված է միայն տնտեսության զարգացման բարձր տեմպերով. Արայիկ Հարությունյան

Search