Artsakhpress

Մշակույթ

Ի՞ նչ գինիներ են ներկայացվել արցախյան գինու hինգերորդ փառատոնին. համերն ու գույները «Արցախպրես»-ի անդրադարձում

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքում տեղի ունեցած արցախյան գինու hինգերորդ փառատոնին մասնակցել են 49 գինեգործական ընկերություններ և անհատ գինեգործներ Արցախից ու Հայաստանից:

Ի՞ նչ գինիներ են ներկայացվել արցախյան գինու hինգերորդ փառատոնին. համերն ու գույները «Արցախպրես»-ի անդրադարձում

Ի՞ նչ գինիներ են ներկայացվել արցախյան գինու hինգերորդ փառատոնին. համերն ու գույները «Արցախպրես»-ի անդրադարձում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի՞նչ գինիներ են ներկայացվել արցախյան գինու հինգերորդ փառատոնին. համերին ու գույներին ծանոթացել է «Արցախպրես»-ի թղթակիցը:
Այսպես՝ «Ստեփանակերտի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (Stepanakert Brandy Company) փառատոնին մասնակցում է արդեն հինգերորդ անգամ:
Ընկերության գլխավոր տնօրենի օգնական Սուրեն Առուշանյանի խոսքով՝ մասնակցությունը փառատոնին ընկերությանը հնարավորություն է տալիս մնացած գինիների կողքին ներկայացնելու նորությունները: Նրա խոսքով՝ այսօր ներկայացրել են 11 տեսակի գինիներ:
Փառատոնին երրորդ անգամ մասնակցող «Վան Արդի» գինեգործական ընկերությունը ներկայացել է չորս տեսակի գինիներով:
«Դրանք են սպիտակ չոր, կիսաչոր, վարդագույն անապակ և կարմիր անապակ գինիները: Ակնկալում ենք, որ ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարազգի հյուրերը, հնարավորություն կունենան համտեսելու համեղ հայկական գինիներ»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Անի Մուրադյանը:
«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը փառատոնին մասնակցում է առաջին անգամ՝ ներկայանալով 12 տեսակի գինիներով:
Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Էդուարդ Սոբոլևը համոզված է, որ այստեղ ստացած դրական հույզերն իրենք կփոխանցեն բոլոր այն մարդկանց, ովքեր կմոտենան տաղավարին:
Արցախում գործող «Ադամյան» գինու գործարանը ևս ներկայացել է առաջին անգամ:
Ընկերության ներկայացուցիչ Լարի Ավանեսյանի խոսքով՝ տաղավարում ցուցադրվել են երեք՝ սև, վարդագույն և սպիտակ տեսակի գինիները:
 
«Վոսկենի վայնս» («Voskeni Wines») ընկերությունը, որը ևս առաջին անգամ է մասնակցում արցախյան գինու փառատոնին, ներկայացել է 3 տեսակի՝ սպիտակ, կարմիր և ռեզերվ գինիներով:
Ընկերության համահիմնադիր Ալենա Մկրտչյանն ուրախությամբ նշել է, որ փառատոնի շնորհիվ արցախցիներն իմացան իրենց արտադրանքի մասին:
Իսկ անհատ գինեգործ, ճարտարաբնակ Էդիկ Ղուկասյանը, ով ևս առաջին անգամ է մասնակցում փառատոնին, ներկայացել է 7 տեսակի գինիներով:
Նրա խոսքով՝ փառատոնը հնարավորություն է տալիս զարգացնել գինեգործությունը և ներկայանալ հասարակության ստվար զանգվածներին:
Անհատ գինեգործ Արտաշես Թովմասյանը ևս փառատոնին մասնակցում է առաջին անգամ: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ ներկայացրել է գինիների երեք՝ «Վանքասար» չոր կարմիր, «Վանքասար» ռեզերվ կարմիր, «Վանքասար» սպիտակ տեսակները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search