Artsakhpress

Հասարակական

«Ոսկենի վայնս»-ը գինու փառատոնի միջոցով փորձում է ներկայանալ արցախյան շուկայում

«Ոսկենի վայնս» («Voskeni Wines») գինեգործական ընկերությունը գործում է ՀՀ Արմավիրի մարզում: Այն ներկայանում է երեք տեսակ դասական և 2 տեսակ ռեզերվ գինիներով:

«Ոսկենի վայնս»-ը գինու փառատոնի միջոցով փորձում է ներկայանալ արցախյան շուկայում

«Ոսկենի վայնս»-ը գինու փառատոնի միջոցով փորձում է ներկայանալ արցախյան շուկայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության համահիմնադիր Ալենա Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ գինին պատրաստում են խաղողի «Արենի» և «Ոսկեհատ» տեսակներից:
«Գինին վաճառքի ենք հանում շշի վրա պատկերված մեծ պապիս նկարով, ով, մոտ 20 տարի ապրելով Բոստոնում, երազել է վերադառնալ հայրենիք, հիմնել իր սեփական խաղողի այգին և գինի պատրաստել: 1920-ականներին իրականացավ նրա վաղեմի երազանքը՝ նա վերադարձավ Հայաստան, հիմնեց այգին, սակայն չհասցրեց գինի պատրաստել՝ բռնելով աքսորի ճամփան:
Ես որոշեցի իրականություն դարձնել պապիս երազանքը: Վերականգնեցի նույն այգին և 2014 թվականին պատրաստեցի առաջին գինին: Հենց այգու մոտ գործարան կառուցեցինք և ամբողջ ընտանիքով զբաղվում ենք գինեգործությամբ՝ մեր արտադրանքը սպառելով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում: Հուսանք, որ փառատոնի շնորհիվ ընկերության արտադրանքը կներկայացվի նաև Արցախում»,- մանրամասնել է Ա. Մկրտչյանը:                                    

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Google-ը տարվա ընթացքում ավելի քան 13 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում տվյալների մշակման իր կենտրոններում ու գրասենյակներում

Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու

Հաթերքում կկազմակերպվի ժենգյալով հացի երկրորդ փառատոն

Հատուկ հանձնարարությունների գծով ԱՀ Նախագահի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Մայրաքաղաքում հանցագործություն կատարած անձանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք

Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով

Search