Artsakhpress

Միջազգային

Նիգերիան HSBC բանկին կասկածում է բռնապետ Աբաչիի համար 100 մլն դոլար լվանալու մեջ

Նիգերիայի քննչական մարմինները համաշխարհային խոշորագույն բանկերից մեկին՝ HSBC-ին կասկածում են ավելի քան 100 մլն դոլար լվանալու մեջ երկրի նախկին ռազմական առաջնորդ, գեներալ Սանի Աբաչիի համար (1943-1998):

Նիգերիան HSBC բանկին կասկածում է բռնապետ Աբաչիի համար 100 մլն դոլար լվանալու մեջ

Նիգերիան HSBC բանկին կասկածում է բռնապետ Աբաչիի համար 100 մլն դոլար լվանալու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով էլեկտրոնային փոստով ստացած երկրի նախագահի օգնական Գարբա Շեխուի հայտարարությունը:
«Մեր քննչական մարմինները կարծում են, որ HSBC-ն Ջերսի կղզում, Փարիզում, Լոնդոնում եւ Ժնեւում ավելի քան 100 մլն դոլար է լվացել հանգուցյալ գեներալ Սանի Աբաչիի համար»,- ստացած հայտարարությունից մեջբերում է կատարել Bloomberg-ը:
Դրանից բացի, նշվում է, որ բանկին կասկածում են նաեւ երկրի 50 այլ քաղաքացիների՝ կոռուպցիոն ճանապարհով ստացած եկամուտները լվանալու մեջ, որոնց թվում նշվում է սենատոր, ում անունը չի բարձրաձայնվում:
Սանի Աբաչին Նիգերիան ղեկավարել է 1993-1998 թվականներին: Նրա մահից հետո երկրում պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ եւ գանձարանից յուրացված միջոցների փոխհատուցման համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Search