Artsakhpress

Սպորտ

Արցախում թեթև աթլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի. ամենաարագավազ հայ մարզիկը Ստեփանակերտում է

Ստեփանակերտում ավարտված հեռացատկի հայազգի լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի մրցաշարին մասնակցել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը: Տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում նա հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք:

Արցախում թեթև աթլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի. ամենաարագավազ հայ մարզիկը Ստեփանակերտում է

Արցախում թեթև աթլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի. ամենաարագավազ հայ մարզիկը Ստեփանակերտում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Դոնիկյանն ասել է, որ անչափ ուրախ է Արցախում կազմակերպված մրցաշարում իր գրանցած հաղթանակի կապակցությամբ:
«Ես այստեղ զգացի մեծաթիվ հանդիսականների աջակցություն: Արցախում թեթև ատլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի, քանի որ արցախցի մարզիկների մոտ տեսնում եմ հաղթանակի մեծ ձգտում և մինչև վերջ անմնացորդ պայքարելու կարողություն: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է և թույլ կտա նրանց ավելի քիչ մարզվելով, մեծ հաջողություններ գրանցել»,- ասել է Ա. Դոնիկյանը:
Ամերիկահայ մարզիկը նշել է, որ Արցախում  շատ ջերմ և բարեհամբույր ընդունելության է արժանացել և հետագայում ևս հնարավորության դեպքում դարձյալ կայցելի Արցախ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Սեպտեմբերի 22-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search