Ստեփանակերտում ավարտված հեռացատկի հայազգի լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի մրցաշարին մասնակցել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը: Տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում նա հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք: