Artsakhpress

Սպորտ

Արցախում թեթև աթլետիկայի զարգացման գործում այս մրցաշարը կարևոր էր. Ռոբերտ Էմմիյան

Ինձ համար մեծ ուրախություն է, որ այս հիանալի առաջարկը եղավ՝ Արցախում կազմակերպելու թեթև աթլետիկայի միջազգային մրցումներ:

Արցախում թեթև աթլետիկայի զարգացման գործում այս մրցաշարը կարևոր էր. Ռոբերտ Էմմիյան

Արցախում թեթև աթլետիկայի զարգացման գործում այս մրցաշարը կարևոր  էր. Ռոբերտ Էմմիյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 16ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հեռացատկի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի մինչ այժմ չգերազանցված ռեկորդի հեղինակ (8 մետր 86 սմ), ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
«Անչափ ուրախ եմ, որ ամեն անգամ Հայաստան գալով հնարավորություն եմ ունենում այցելել հարազատ Արցախ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՀ նախագահին և ԱՀ թեթև ատլետիկայի ֆեդերացիային մրցաշարի իրականացմանն աջակցելու և բոլոր կազմակերպչական  աշխատանքները հիանալի իրագործելու համար: Շատ ուրախ եմ նաև, որ մրցաշարին ներկա էր համաշխարհային հռչակ վայելող լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը»,- ասել է Ռ. Էմմիյանը:
ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը կարևորեց տարբեր երկրներից աթլետների մասնակցությունը մրցաշարին, քանի որ, ըստ նրա, դա առաջին քայլն է սպորտաձևը Արցախում միջազգայնորեն զարգացնելու գործում:
Ռ. Էմմիյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն՝ Արցախում ավելի խոշոր միջազգային մրցաշարեր կազմակերպելու համար:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Շոշ գյուղում միջադեպից տուժածին «պատշաճ բուժօգնություն» չցուցաբերելու առնչությամբ ԱՆ-ն հայտարարություն է տարածել

Շնորհավորանքներ նորապսակներին և նորածիններին. մայրաքաղաքի օրը եզրափակվել է տոնական համերգով (լուսանկարներ)

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Search