Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Բաքվի հայերի կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով

Արցախի գիտական կենտրոնի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի և Սանկտ-Պետերբուրգի հայկական ազգային մշակութային ավտոնոմիայի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում այսօր տեղի է ունեցել «Բաքու 1918. հայերի ցեղասպանության շարունակությունը» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի կոտորածների 100-րդ տարելիցին:

Ստեփանակերտում կայացել է Բաքվի հայերի կոտորածների 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով

Ստեփանակերտում    կայացել   է   Բաքվի  հայերի  կոտորածների   100-րդ  տարելիցին  նվիրված  միջազգային  գիտաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել    գիտաժողովի   կազմակերպիչ  Վահան  Բաբախանյանը:Նա   ասել   է, որ   գիտաժողովը    մեկնարկել  է  Երևանում  սեպտեմբերի   14-ին:
Նրա  խոսքով՝   գիտաժողովին   Ռուսաստանի  Դաշնությունից,  ԱՄՆ-ից, ՀՀ-ից  և  ԱՀ-ից    մասնակցում է  30   հոգի. նրանք  ներկայացել  են  զեկույցներով:
Ըստ   Վ.  Բաբախանյանի՝    գիատաժողովի   նպատակն  է, որպեսզի     1918  թվականի  Բաքվի     կոտորածները  որակել   որպես   ցեղասպանություն: 
«Այս  տարի     սեպտեմբերին   մենք   նշում   ենք  Բաքվում     տեղի  ունեցած      հայերի   ջարդերի  100-ամյակը: Այս  գիտաժողովի   զեկույցները   պետք  է  հրապարակվեն   տարբեր   լեզուներով  և  այն  պետք  է  տարածել  ամենուր, որովհետև  դրանք իրական   փաստեր  են, որոնք    խոսում  են   հայերի  նկատմամբ   կատարված  ցեղասպանության  մասին»,-մասնավորապես   ասել  է Վ.  Բաբախանյանը:
ԱՀ  Ազգային   ժողովի    փոխնախագահ   Վահրամ  Բալայանը,  ԱՀ    իշխանությունների  անունից    ողջունելով      գիտաժողովի  մասնակիցներին,   ասել  է, որ  թեման   արդիական  է,  և գաղտնիք  չէ,   որ  այսօր  պատերազմը  ոչ  միայն   ռազմի   դաշտում  է, այլև    քարոզչության  ոլորտում,  և  այստեղ  ևս  պետք   է   մեզ  դրսևորենք  ըստ  արժանվույն:
Վ.  Բալայանն  ասել է, որ   ուրախալին  այն  է, որ   նման   գիտաժողովներին     իրենց  մասնակցությունն  են     բերում  Հայաստան-Արցախ-Սփյուռք  եռամիասնությունը:
Գիտաժողովին   Վ.  Բալայանը  հանդես  է  եկել    «1920  թվականի   մարտի  23-ին  Շուշիի   հայության    ջարդերը   և  դրանց  հետևանքները»   թեմայով  զեկույցով, որում   մասնավորապես   ասել  է. «Մուսավաթական  Ադրբեջանի   ցեղասպանական      ծրագրերի   շրջանակներում  1920  թվականի   մարտի   23-ին  հիմնահատակ    կործանվել  է    դարերի   ընթացքում     հայ   մարդու  արարումի  ուժով    ստեղծված    Անդրկովկասի  երբեմնի մարգարիտ  հանդիսացող    բերդաքաղաք  Շուշին: Ոչ միայն    հայ  ժողովրդի,   այլև   տարածաշրջանում  ապրող  մյուս  քաղաքակիրթ   ժողովրդների  համար  էլ  հայոց  Շուշին  մեկ   օրվա   ընթացքում  վերափոխվել  և    դարձել   է    դաժանության  և   մարդատյացության  խորհրդանիշ: Բարեբախտաբար,    Արցախյան    շարժումը   Շուշին  ազատեց   դժոխային  այդ  գերությունից»:
Արցախի   գիտական   կենտրոնի   տնօրեն     Ստեփան   Դադայանի   խոսքով    էլ   գիտաժողովի  աշխատանքը,    ըստ  ընտրված  թեմատիկայի, արդիական  է  մի  քանի  տեսանկյունից, հատկապես, որ  նրա    մասնակիցները   կարևորել են   միջոցառման   երկրորդ  մասն  անցկացնել   Արցախում՝  դրանով  ընդգծելու  համար  միջազգային    գիտաժողովի   քաղաքական    մեծ  նշանակությունը: 
Խոսելով   գիտաժողովի  թեմայի  մասին՝    Ս.  Դադայանն ասել  է, որ   Ադրբեջանը, որպես  երիտթուրքերի  և   մուսավաթների   համատեղ   ջանքերով   հորինված   և  ստեղծված  արհեստական   քաղաքական    գոյացում, այն իր    նորամուտը  1918  թվականի   սեպտեմբերին   նշանավորել  է   հայերի  հսկայական    կոտորածներով:
«Բաքուն   ցանկություն   է   ունեցել  տիրանալ  հայության  կողմից    դարեր   շարունակ  ստեղծած    հոգևոր  և  նյութական    պատմական  հարստությանը:  Եթե  նախկինում   Ադրբեջանի  ղեկավորությունը    հերքել  է   հայերի   նկատմամբ  այս   հանցագործությունների   կազմակերպման  իր  մասնակցությունը, ապա  այսօր   այդ  պետության   նախագահը   բացեիբաց    հայտարարում  է     նոր   ջարդեր    սկսել  այժմ  արդեն  ինքնիշխան  երկու  հայկական   պետությունների  նկատմամբ»,-ավելացրել    է  Ս.  Դադայանը: 
Գիտաժողովին   կարդացվել    են  նաև    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ   բարոնուհի  Քերոլայն  Քոքսի   և   հայ  գենի    պապանման    ֆոնդի    նախագահ   Հռիփսիմե   Թամազյանի       շնորհավորական    ուղերձները:
Գիտաժողովին  մասնակիցները     հանդես  են  եկել   նաև  հարցադրումներով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search