«Էմմի» մրցանակը որպես «Լավագույն դրամատիկ սերիալ» ստացել է «Գահերի խաղը»։
«Էմմիի» մրցանակակիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցանակակիրները հայտարարվել են պրայմ-թայմ «Էմմի» 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
«Գահերի խաղը» ներկայացված էր յոթ անվանակարգում, սակայն միայն երկու մրցանակի է արժանացել,-Panorama.am-ի փոխանցմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Պիտեր Դինկլեյջը, ով «Գահերի խաղում» խաղացել է Տիրիոն Լանիստերի դերը, մրցանակ է ստացել է «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում։
«Դրամատիկական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մեթյու Ռիզը («Ամերիկացիները»)։
«Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել բրիտանացի Քլեր Ֆոյը «Թագը» սերիալում մարմնավորած դերի համար։
«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում մրցանակը ստացել է «Զարմանահրաշ տիկին Մեյզելը»։
Ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն «Էմմին» ստեղծվել է 1949 թվականին Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի կողմից։ Այն համարվում է «Օսկարի» հեռուստատեսային տարբերակը։