Artsakhpress

Մշակույթ

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության և ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում սեպտեմբերի 17-ին կայացել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը:

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն

«Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդ է. Գյումրիի թատրոնի տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող ներկայացումն ընթանում է 2 գործողությամբ:
Սյուժեն գյումրեցի ընտանիքի մի պատմություն է, որտեղ պատրաստվում են ամուսնացնել գերդաստանի միակ արու զավակին: Ներկայացվում է, թե ինչպես են աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները գալիս մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք հարսանիքին: Բայց սկսվում է քառօրյա պատերազմը, և փեսան մեկնում է ռազմաճակատ:
Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ մինչ 2016 թվականի ապրիլը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ մտածում էին ստեղծել ներկայացում, որը նվիրված կլինի արցախյան գոյապայքարին, սակայն վերջին չարաբաստիկ դեպքերը ստիպեցին կենտրոնանալ ապրիլյան քառօրյա պատերազմի վրա:
«Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի հետ սկսեցինք պիեսի ստեղծման աշխատանքները: Ուրախ եմ, որ այն ծնվել է թատրոնում, դրամատուրգը աշխատել է թատրոնի ստեղծագործական խմբի հետ, տեսել կերպարներին: Մեզ համար խաղալն Արցախում շատ դժվար էր: Երբ խաղում ես Երևանում, Գյումրիում կամ մեկ այլ քաղաքում, պիեսը քեզ համար պատմություն է, իսկ Արցախում՝ կենսակերպ: Այն խնդիրները, որոնք բարձրացվում են ներկայացման մեջ, հայ ժողովրդի և արցախցիների արդար պահանջն են: Մենք ուզում ենք խաղաղ ապրել մեր երկրում»,- նշել է Տ. Վիրաբյանը:
Դրամատիկական թատրոնի տնօրենի խոսքով՝ «Հարսանիք Թիկունքում» ներկայացումն Արցախի հանդեպ ունեցած մեծագույն սիրո ծնունդն է:
«Գյումրիի թատրոնը Արցախում իրեն զգում է ինչպես իր տանը: Սա մեր քարտեզի կարևորագույն կետն է, որտեղ ելույթ ենք ունենում ամեն տարի: Ներկայացմամբ մեկնելու ենք Լիբանան, այնուհետև՝ փետրվար ամսին, մեկամսյա հյուրախաղային շրջագայություն կունենանք ԱՄՆ-ում և Կանադայում:
Ի լրումն նշեմ նաև, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ շուտով բեմադրելու ենք նոր ներկայացում, որը կոչվում է «Տմբլաչի Խեչանը»,-  մանրամասնել է Տ. Վիրաբյանը:
Պիեսի դերակատար Տարոն Գրիգորյանը, ով մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Արմենի կերպարը, մեզ հետ զրույցում նշել է, որ պարտավորեցնող է ներկայացնել պատերազմը, որն առօրյա է և լինել բացարձակ անկեղծ:
 
«Մեր կողքին կան մարդիկ, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գտնվում էին Արցախում, և առաջնագծի ամբողջ ազդեցությունը տարածվում էր նաև մեզ վրա: Կարծում եմ՝ կերպարն ամբողջանում է պիեսի երկրորդ գործողության մեջ, երբ հետ է վերադառնում Արմենը: Դահլիճից լսվում էին հեկեկոցներ, ինքնըստինքյան հասկացվում էր, որ այստեղ նստածները պատերազմի ցավը զգացած մարդիկ են:
Դերասանուհի Նառա Սանթոյանն էլ նշել է, որ ներկայացումն իր համար առաջին հերթին խոնարհում էր:
 
«Սա հորինված չէր, ինչպես իմ խաղացած մյուս դերերը, սա այն ներկայացումը չէր, որտեղ ռեժիսորը և ստեղծագործական կազմը կփորձեին երևակայել ու ստեղծագործել: Հերոսի մոր կերպարը կերտելը մեծագույն պատասխանատվություն է»,- ավելացրել է Ն. Սանթոյանը:
Իսկ ՀՀ Ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը նշել է, որ առաջին ներկայացումը կարծես քննություն լիներ իրենց համար:
 
«Ես կերտեցի եզդի կնոջ՝ Սանամի կերպարը: Հայաստանը նաև եզդիների հայրենիքն է, և հայ տղաների կողքին կռվել են նաև եզդիները: Կարծում եմ` հոգու ցավը սփոփվում է պատմելով: Մենք որոշեցինք պատմել համազգային ցավի մասին»,- ասել է Ա. Քոչարյանը:
Նշենք, որ «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կբեմադրվի նաև սեպտեմբերի 18-ին և 19-ին՝ ժամը 19:00-ին: Ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել տեղում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search