Artsakhpress

Միջազգային

Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել Է Իսրայելին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ Միջերկրական ծովի վրա խոցված Իլ-20 ռուսական ինքնաթիռի համար մեղքն ամբողջովին ընկած Է Իսրայելի վրա:

Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել Է Իսրայելին

Շոյգուն Միջերկրական ծովի վրա խոցված ռուսական ինքնաթիռի համար մեղադրել Է Իսրայելին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին սեպտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: «Խոցված ռուսական ինքնաթիռի եւ անձնակազմի զոհվելու համար մեղքն ամբողջովին ընկած Է իսրայելական կողմի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխգործակցույթան տարբեր կապուղիներով քանիցս կոչ Է արել իսրայելական կողմին՝ ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց, որոնք սպառնալիք են ստեղծում ռուս զինծառայողների անվտանգության համար»,- ասել Է Շոյգուն:
Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել Է, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը Միջերկրական ծովի երկնքում խոցվել Է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, քանի որ ռուսական ինքնաթիռով քողարկվում Էին Իսրայելի F-16 կործանիչները: Կոնաշենկովը ճշտել Է, որ սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 22:00-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 չորս կործանիչներ կառավարվող ավիառումբերով սիրիական օբյեկտներին հարված են հասցրել Լաթաքիա քաղաքի շրջանում:
Կոնաշենկովը նաեւ նշել Է, որ Իսրայելը պլանավորվող գործողության մասին չի նախազգուշացրել Սիրիայում գործող ռուսական զորախմբի հրամանատարությանը: «Թեժ գծով» ծանուցումն ստացվել Է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել ռուսական ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի»,-հավելել Է նա:
Մոսկվան Իսրայելի գործողությունները գնահատել Է որպես թշնամական եւ պատասխան գործողությունների իրավունք Է վերապահում իրեն: «Իսրայելի այդ սադրիչ գործողությունները գնահատում ենք որպես թշնամական: Իսրայելացի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետեւանքով զոհվել Է ռուս 15 զինծառայող: Դա բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոգուն»,-հայտարարել Է գեներալը: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,-հավելել Է Կոնաշենկովը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search