Սեպտեմբերի 22-ին` ժամը 19:00-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա Արցախի պետական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Նինա Գրիգորյան) «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» համաեվրոպական խորագրով համերգը:
Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագրով համերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: