Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իր թվիթերում գրել է, որ շնորհիվ վերջին մի շարք հանդիպումների՝ այդ թվում՝ Սոչիում կայացած ռուս-թուրքական գագաթաժողովի՝ հնարավոր եղավ խուսափել Իդլիբում պատերազմից։
Պուտինի և Էրդողանի որոշումն օգնեց կանխել Իդլիբում պատերազմը. Իրանի ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նաև հիշատակել է իր այցերն Անկարա և Դամասկոս և Թեհրանում կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթաժողովը, փոխանցում է Panorama.am-ը։
«Վերջին շաբաթների ինտենսիվ, պատասխանատու դիվանագիտությունը կարողացավ կանխարգելել պատերազմն Իդլիբում՝ ի ցույց դնելով ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարելու կոշտ վճռականությունը»,- ընդգծելէ Զարիֆը։