Իրաքի Բասրա նահանգում շուրջ 27 հազար մարդ թունավորվել է խմելու ջրից։
Իրաքում 27 հազար մարդ թունավորվել է խմելու ջրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղեկությունը հայտնել է Իրաքի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Հասան ալ-Քաաբին։
«Այն, որ Բասրա նահանգում 27 հազար մարդ է տուժել ջրի աղտոտման պատճառով, լուրջ խնդիր է»,- հայտարարել է պաշտոնյան։
Նա նաև նշել է նահանգում ներդրումներ կատարելու և նավթից բացի այլ ռեսուրսների որոնման անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Իրանում բժշկական օգնություն էր պետք եկել 721 մարդու, քանի որ երկրում սնկից թունավորման զանգվածային դեպքեր էին գրանցվել, փոխանցում է Panorama.am-ը։