Artsakhpress

Ռազմական

ՊԲ մի շարք զորամասերում անց են կացվել երկաստիճան շտաբային մարզումներ

Հրամանատարական կազմի մասնագիտական պատրաստվածությունն ու ունակությունները կատարելագործելու և տարբեր ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով Պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր բնույթի մարզումներ:

ՊԲ մի շարք զորամասերում անց են կացվել երկաստիճան շտաբային մարզումներ

ՊԲ մի շարք զորամասերում անց են կացվել երկաստիճան շտաբային մարզումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Հենց այդ նպատակն էին հետապնդում Պաշտպանության բանակի 2018 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն մի շարք զորամասերում մեկնարկած երկաստիճան շտաբային մարզումները, որոնց ընթացքին հետևեցինք գնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
Զորամասի վարչության և ստորաբաժանումների շտաբների հետ համատեղ անցկացվող մարզումների ընթացքում խաղարկվեցին ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Մասնավորապես խնդիր էր դրված իրականացնել մխրճված հակառակորդի կրակային խոցում, ինչպես նաև կենդանի ուժին ու տեխնիկական միջոցներին պատճառելով առավելագույն կորուստներ, վերականգնել կորսված դիրքերն ու կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված հետագա առաջադրանքները:
Նախքան որոշումների կայացումն ու կոնկրետ գործողություններին անցնելը, համապատասխան ծառայությունների պետերը հանդես եկան զեկույցներով` մանրամասն ներկայացնելով ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը, հակառակորդի և յուրային ուժերի հարաբերակցությունն ու դասավորվածությունը, գործողությունների հավանական զարգացման ընթացքը, տեղանքի, եղանակի և առաջադրված խնդրի կատարման հետ առնչվող այլ տեղեկություններ:
Հավելենք, որ մարզումների ընթացքում ներկայացրած զեկույցների և ապա ծավալված հարց ու պատասխանի միջոցով վերադաս հրամանատարությունը հերթական անգամ ստուգում և ըստ այդմ գնահատում էր բարձրաստիճան սպայակազմի մասնագիտական ունակությունների տեսական մակարդակը: Ինչ վերաբերում է գործնական կարողություններին, ապա դրանք ցուցադրելու իրական պայմաններ կստեղծվեն օրերս Պաշտպանության բանակում մեկնարկած ամառային ուսումնական փուլի շրջանակներում իրականացվող դաշտային վարժանքների ու պարապմունքների ընթացքում:
Հրայր Փաշայան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search