Artsakhpress

Սպորտ

Հայաստանը 2 մեդալ է նվաճել Սլովակիայում

Սլովակիայի Տրնավա քաղաքում այսօր եզրագիծը կհատի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանը 2 մեդալ է նվաճել Սլովակիայում

Հայաստանը 2 մեդալ է նվաճել Սլովակիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ մեր հավաքականն իր հաշվեկշռում արդեն ունի երկու արծաթե մեդալ:
Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնել են վճռական գոտեմարտերը տանուլ տված Տիգրան Մինասյանը / 55կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը: Առնվազն մեկ արծաթե պարգև նույնպես մեր թիմն ունի:
Նախնական փուլերի հանդիպումները գերազանց ոճով անցկացրել է երևանցի Մալխազ Ամոյանը /67կգ /: Նա հաստատուն հաղթանակներ է տոնել հաջորդաբար նորվեգացի Հաավարդ Յուրգենսենի/ 6:1 /,ուկրաինացի Փարվիզ Նասիբովի / 3:1 /, բացահայտ առավելությամբ` բրազիլացի Ջոյսոն դե Բռիտո Ռամոսի / 8: 0/ և թուրք Իսմայիլ Գունի նկատմամբ /3 : 1 /:
Ոսկե մեդալի համար պայքարում այսօր երեկոյան Մալխազը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Հոկտեմբերի 22-ից Արցախի դպրոցներում սկսվելու է աշնանային արձակուրդը

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search