Artsakhpress

Հասարակական

Լեհական ընկերության ներկայացուցիչը Ստեփանակերտում բրենդինգի վերաբերյալ սեմինար է անցկացրել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրանքների բրենդինգ» թեմայով սեմինար։

Լեհական ընկերության ներկայացուցիչը Ստեփանակերտում բրենդինգի վերաբերյալ սեմինար է անցկացրել

Լեհական ընկերության ներկայացուցիչը Ստեփանակերտում բրենդինգի վերաբերյալ սեմինար է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սեմինարին ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանից Արցախ ժամանած  «Publicis» ընկերության տնօրեն Մաչեյ Լիսովսկուն, «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանին և հայաստանյան ամենախոշոր գովազդային՝ ընկերություններից մեկի՝ «Prime»-ի տնօրեն Սամվել Սահակյանին՝ հրավերն ընդունելու և նման նախաձեռնությամբ հանդես գալու համար:
«Սեմինարի հիմնական թեման վերաբերում է ընկերությունների և ապրանքատեսակների գովազդին ու բրենդավորմանը: Ներկայումս Արցախում՝ մարքեթինգի ոլորտում, ապրանքների բրենդավորումը կամ գովազդը դեռևս չկայացած ոլորտներից է համարվում: Այն գտնվում է զարգացման ճանապարհին: Նման միջոցառումների կազմակերպման արդյունքում կփորձենք ավելի կատարելագործել բնագավառը»,- ասել է Լ. Գրիգորյանը:
«Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար, Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ սա իրենց հերթական այցն է Արցախ, որը նվիրված է Արցախի բրենդինգի ձևավորմանը:
«Ի տարբերություն մեր նախորդ այցերի, որտեղ ներկայացնում էինք, թե ինչն է կարևոր Արցախի բրենդը կառուցելու համար, այս անգամ մեր հյուրը՝ Մաչեյ Լիսովսկին, իր հետ  բերել է ոչ միայն Արցախի զբոսաշրջային բրենդի մասին կառուցվելիք տեղեկատվություն, այլև, թե մարդ իրեն ինչպես կարող է ներկայացնել աշխարհի առջև: Բոլոր օրինակները բերվում են պետությունների մասով, բայց երբ խոսքը վերաբերում է տեղական արտադրողին, պետք է նախաձեռնել այնպիսի քայլեր, որպեսզի նա կարողանա պատշաճ ձևով ներկայանալ արտերկրում: Պետք է հասկանանք, թե որոնք են մեր խոչընդոտները և կարողանանք դրանք հաղթահարել»,- ավելացրել է Ա. Մարտիրոսյանը:
Իսկ «Publicis» ընկերության տնօրեն Մաչեյ Լիսովսկին նշել է, որ, գալով այստեղ, առաջին հերթին իր նպատակն էր ավելի շատ տեղեկատվություն իմանալ Արցախի մասին:
«Արցախում կարելի է առանձնացնել մշակույթը, խոհանոցը, լանդշաֆտը, մարդիկ և նրանց միասնությունը: Սակայն այստեղ առաջին խոչընդոտը երկրի անվանումն է: Այն օգտագործվում է տարբեր ձևերով, ինչը օտարերկրացիների համար ընկալելի չէ: Արցախի անունը լսելիս շատերի մոտ այն ասոցացվում է գեղեցիկ բնության, զբոսաշրջության հետ, բայց նաև ասոցացվում է ռազմական գործողությունների, պատերազմի, ճգնաժամի հետ: Կապ չունի, թե մեր թիրախային խումբը ովքեր են, սակայն բոլորի համար էլ ամենակարևոր հարթակը խաղաղությունն է: Պետք է լինել պրագմատիկ: Հենց այստեղից էլ սկսվում է երկրի բրենդինգի ձևավորումը»,- ասել է Մ. Լիսովսկին:
Սեմինարին բանախոսը տարբեր երկրների փորձի հիման վրա ներկայացրել է բրենդինգի լավագույն օրինակներ, պատասխանել ներկաների հարցերին:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search