Artsakhpress

Հասարակական

Գերմանահայ գործարարները Գարեգին Բ-ին ներկայացրել են իրենց ծրագրերը

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի եւ ուղեկցությամբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի եւ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի:

Գերմանահայ գործարարները Գարեգին Բ-ին ներկայացրել են իրենց ծրագրերը

Գերմանահայ գործարարները Գարեգին Բ-ին ներկայացրել են իրենց ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը, Նորին Սրբությանը ներկայացնելով միության անդամներին եւ նրանց բարեսիրական գործունեությունը, հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Վեհափառ Հայրապետը փաստեց միության կողմից Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցությունը, ինչպես նաեւ շարունակական աջակցությունը Գեւորգյան ճեմարանին եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին:  Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց միության նախագահին եւ անդամներին Հայաստանում եւ Արցախում իրականացվող սոցիալական եւ կրթական բարեգործական ծրագրերի համար:
Գերմանահայ գործարարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրերը, հավաստիացրեցին, որ մշտապես կանգնած են լինելու Մայր Աթոռի, Հայրենիքի եւ հայ ժողովրդի կողքին:
Վերջում Նորին Սրբությունը հյուրերին մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը իրենց աստվածահաճո առաքելության իրականացման գործում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search