Artsakhpress

Ռազմական

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Միաժամանակ նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ` առանձնացվել են ռազմական բժշկության, աղետների հետևանքների վերացման ժամանակ զինված ուժերի կողմից փրկարար ծառայությանը տրամադրվող աջակցության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:
Դեսպան Յամադան իր հերթին նշել է պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում մի շարք ուղղություններով առաջընթաց կարձանագրվի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search