Artsakhpress

Միջազգային

Մալայզիայի նախկին վարչապետը ձերբակալվել է դրամական միջոցների հափշտակության համար

Կոռուպցիայի դեմ պայքարի մալայզիական հանձնաժողովը ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին։

Մալայզիայի նախկին վարչապետը ձերբակալվել է դրամական միջոցների հափշտակության համար

Մալայզիայի նախկին վարչապետը ձերբակալվել է դրամական միջոցների հափշտակության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա մեղադրվում է պետական ներդրումային 1Malaysia Development Berhad հիմնադրամի միջոցով փողերի հափշտակման մեջ։
Հետաքննության տվյալներով՝ նա 2,6 միլիարդ մալայզիական ռինգիտ (627,79 մլն դոլար) է փոխանցել իր հաշիվներին։ Սեպտեմբերի 20-ին նախկին վարչապետը կկանգնի Կուալա Լամպուրի դատարանի առջեւ։
1Malaysia Development Berhad հիմնադրամի միջոցով փողեր լվանալու գործը հետաքննվում է առնվազն 6 երկրների, այդ թվում՝ Սինգապուրի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի կողմից։
Նախկին վարչապետը կալանավորվել էր հուլիսի 3-ին՝ կոռուպցիայի մեղադրանքով։
2015թ․ նույնպես Ռազակին կասկածում էին նշված հիմնադրամից գումարներ ստանալու մեջ, սակայն 2016թ․ հունվարին Մալայզիայի գլխավոր դատախազությունը նրա վրայից հանեց բոլոր  մեղադրանքները, իսկ նրա հաշվին փոխանցված 681 միլիոն դոլարը համարվեց նվեր Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի կողմից։
Նաջիբ Ռազակը Մալայզիայի վարչապետ է եղել 2008-2018թթ, փոխանցում է News.am-ը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հունիսի վերջին սպասվող անոմալ շոգը կարող է սպանել հազարավոր մարդկանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Հայտնի է հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Search