Հոկտեմբերին Մոսկվայում կանցկացվեն հատուկ խմբի քաղաքացիների վիզային ռեժիմի պարզեցման հարցով ռուս-թուրքական խորհրդակցություններ։
ՌԴ-ն և Թուրքիան հոկտեմբերին վիզային ռեժիմի պարզեցման հարցով բանակցություններ կվարեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»-ն՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովին։
«Մենք մշտապես բանակցություններ ենք վարում, այդ թվում՝ վիզային ռեժիմի մեխանիզմների հարցով։ Հերթական խորհրդակցությունները կանցկացվեն հոկտեմբերին»,- ասել է Իվանովը:
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքով որոշում է կայացվել մեխանիզմներ ստեղծել առանձին խմբերի քաղաքացիների այցելությունների ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունների մշակման առումով։ Խոսքը ծառայողական անձնագրեր ունեցող անձանց և բեռնատարների վարորդների մասին է, փոխանցում է Panorama.am-ը։