Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի անվանակոչման 95-ամյակի առթիվ կազմակերպվել է ասմունքի մրցույթ

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր մայրաքաղաքի Անդրեյ Սախարովի անվան N 8 ավագ դպրոցում կազմակերպվել է ասմունքի մրցույթ՝ նվիրված Ստեփանակերտի անվանակոչման 95-ամյակին:

Ստեփանակերտի անվանակոչման 95-ամյակի առթիվ կազմակերպվել է ասմունքի մրցույթ

Ստեփանակերտի   անվանակոչման   95-ամյակի  առթիվ    կազմակերպվել  է    ասմունքի  մրցույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   Ստեփանակերտի  քաղաքապետարանի   կրթության  և  սպորտի    բաժնի     գլխավոր  մասնագետ   Թերեզա   Ղարախանյանն   ասել է, որ  ըստ  ավանդույթի, ամեն  տարի  տոնի   առթիվ    մայրաքաղաքում   մի   շարք  միջոցառումներ  են   կազմակերպվում:
Նա նշել  է, որ   «Ստեփանակերտ  95»   խորագրով  ասմունքի   մրցույթին  մասնակցության  հայտ    է ներկայացրել     28  հոգի:
«Սեպտեմբերի  19-ին     տեղի  է  ունեցել   նաև  «Ստեփանակերտ  95»   խորագրով  շարադրությունների  մրցույթ, որին    մայրաքաղաքի    հանրակրթական    դպրոցներից   և  Քրիստափոր  Իվանյանի անվան ռազմամարզական  վարժարանից  մասնակցել  է   38    աշակերտ: Տոնի  առթիվ  Ստեփանակերտի  բոլոր    դպրոցներում  կազմակերպվում  են  նաև  տարաբնույթ    միջոցառումներ՝  ցուցահանդեսներ,  լույս  են   ընծայվում  պատի  թերթեր   և  այլն»,-ավելացրել  է  Թ.  Ղարախանյանը՝   նշելով, որ  մրցույթներին   առաջնային տեղեր    գրավածները  Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանի  կողմից  կարժանանան    խրախուսանքի:
Ըստ    մեր   զրուցակցի՝   նման  միջոցառումների     նպատակն  է  իրենց   բնօրրանի  հանդեպ  աշակերտության      շրջանում    սերմանել  սեր    և    հայրենասիրություն:
Ասմունքի  մրցույթի    ժյուրիի  անդամ   ԱՀ  վաստակավոր   դերասան, ասմունքող  Սամվել  Եվրյանն  ասել է, որ      ամեն   տարի  նկատելի  է  դառնում  մասնակիցների   թվի  աճը:
Ըստ  նրա՝    կան   տաղանդավոր     երեխաներ, ովքեր    կարողանում  են   ճիշտ  արտասանել, հասկանում  են   իրենց   արտաբերած   խոսքերի    իմաստը, բայց  կան  նաև  երեխաներ, որոնք    արտասանում  են    անհարկի  պաթոսով,   անտեղի    շարժումներով՝  խախտելով  ճիշտ  ասմունքելու  կանոնները: 
Նշենք  նաև,  որ   ժյուրիի   կազմում  ընդգրկված  էին   նաև   Արցախի  բանաստեղծուհի  Սիրվարդ   Մարգարյանը,  Արցախի  հանրային  հեռուստառադիոընկերության   խորհրդի  անդամ, գրող-հրապարակախոս   Նվարդ  Ալեքսանյանը  և   «Ստեփանակերտ»   շաբաթաթերթի   պատասխանատու  քարտուղար   Լիրա  Ղալայանը: 
Հիշեցնենք, որ    սեպտեմբերի    22-ին  մեծ շուքով նշվելու է Ստեփանակերտ քաղաքի անվանակոչման 95-ամյակը:  

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search