Artsakhpress

Տնտեսական

Ինչո՞ւ է թանկացել լոլիկը. կարծիքներ և պարզաբանումներ

Վերջին տարիներին առաջին անգամ լոլիկն աշնանային սեզոնին աննախադեպ գին ունի՝ 1 կիլոգրամի դիմաց կազմելով մինչև 800 դրամ:

Ինչո՞ւ է թանկացել լոլիկը. կարծիքներ և պարզաբանումներ

Ինչո՞ւ է թանկացել լոլիկը. կարծիքներ և պարզաբանումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչո՞ւ է այսքան թանկացել և ինչո՞վ է այն պայմանավորված, «Արցախպրես»-ի թղթակիցը շրջել է Ստեփանակերտի կենտրոնական շուկայում՝ վաճառողների հետ թեմայի շուրջ զրուցելու և երևույթի պատճառների մասին տեղեկանալու նպատակով:
«Միջին չափի լոլիկները վաճառում եմ 700, իսկ ավելի մեծերը՝ 800 դրամով: Մինչև վերջին թանկացումները, լոլիկը վաճառում էինք 300-350 դրամով: Մենք թանկ ենք գնում, հետևաբար նույն ձևով էլ վաճառում ենք:
Պահածոների համար մարդիկ առայժմ չեն գնում, միայն 1-2 կգ ամենօրյա սննդի մեջ օգտագործելու համար: Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այդ ընթացքում լոլիկն առավելագույնն արժեր 300-350 դրամ»,- ասել է վաճառողուհի Ալմիրա Խաչատրյանը:
Իսկ Յաշա Սարգսյանը, ով ևս շուկայում բանջարեղեն է վաճառում, նշել է, որ լոլիկի գինը տատանվում է մեծերի դեպքում՝ 500-ի, ավելի փոքրերի դեպքում՝ 350 դրամի սահմանում:
«Արցախում լոլիկի աճեցմամբ զբաղվողները քիչ են, հիմնականում ներկրում ենք ՀՀ-ից՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 400 դրամ: Կարծում եմ՝ լոլիկի թանկացման պատճառն այս տարվա երաշտն է: Գնորդներ, իհարկե, կան, սակայն պահածոներ պատրաստելու առումով լոլիկի գնման ակտիվություն չկա»,- նշել է մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին թե օրինակ պահածոներ պատրաստելու համար մեծածախ գնումների դեպքում որքա՞ն է կազմում լոլիկի գինը, մեկ այլ վաճառող՝ Հենրիկ Խուդավերդյանը նշեց, որ արկղերով լոլիկն ըստ չափերի վաճառում է 300, 400 և 450 դրամով:
Խնդրի կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, որին ի պատասխան ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը նշեց, որ լոլիկի այս տարվա բարձր գինը հիմնականում պայմանավորված է հանրապետության տարածքում ընթացիկ տարվա հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին գրանցված օդի բարձր ջերմաստիճանով:
«Այս պայմաններին բաց դաշտում բույսը չի հասցրել հարմարվել, որի պատճառով խաթարվել է պտղագոյացման գործընթացը, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդել լոլիկի բերքատվությանը, քանի որ մշակաբույսը շատ զգայուն է ջերմաստիճանային փոփոխությունների նկատմամբ: Ասել, որ այս ամենը կարող էր անհետևանք մնալ և չազդել լոլիկի բերքի որակին ու գնին, կլիներ սխալ»,- նշել է մեր զրուցակիցը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search