ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա:
Սիդորով. ՀԱՊԿ-ի ուժային ներուժը չի կարող կիրառվել, քանի որ Հայաստանի կողմից դիմում չի եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը, հայտնում է News.am-ը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել: Հետեւաբար, ՀԱՊԿ-ի ուժային ներուժն ըստ էության չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը եւ ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով», - ասել է Անատոլի Սիդորովը: