Artsakhpress

Հասարակական

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ փակել էին Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը նշել է, որ պատճառը եղել է մի քանի օր առաջ իր համագյուղացի Սողոմոն Մելքոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
 
«Ես դեպքի վայրում չեմ եղել: Բայց ըստ պատմածի, Սողոմոն Մելքոնյանին ծեծի են ենթարկել մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը եղել է Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի որդին: Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով»,-ասել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ, ի նշան բողոքի, մի խումբ երիտասարդներ և համագյուղացիներ այսօր մոտ կես ժամով փակել էին Ստեփանակերտ-Հադրութ մայրուղու Շոշի հատվածը:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ ցուցարարների հետ բանակցել են ոստիկանության աշխատակիցները, ինչի  արդյունքում էլ այն բացվել է:
Մեզ հետ հեռախոսազրույցում Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանը հաստատեց   այն   իրողությունը, որ տեղի  ունեցած  ծեծկռտուքին  մասնակցել է նաև իր որդին, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդելուց՝ նշելով, որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:
 
Իսկ տուժող կողմ հանդիսացող Սողոմոն Մելքոնյանը մեզ հետ հեռախոսացրույցում հրաժարվեց միջադեպի հետ կապված մանրամասներ հաղորդել՝ պատճառաբանելով, որ թեմայի մասին կխոսի ավելի ուշ՝ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Հոկտեմբերի 22-ից Արցախի դպրոցներում սկսվելու է աշնանային արձակուրդը

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search