Artsakhpress

Տնտեսական

ԷԵԲՊ-ի Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Վիեննայում էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանին։

ԷԵԲՊ-ի Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին

ԷԵԲՊ-ի Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  համաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ սերտ համագործակցությանը: Նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը, բաց է կառուցողական երկխոսության և համագործակցության համար: Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և որ հայկական կողմը պատրաստ է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանում կազմակերպել տարածաշրջանային և միջազգային հանդիպումներ:
Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև աշխատանքային մի շարք հանդիպում-քննարկումներ:
ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության բաժանմունքի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից ստորագրվել է Երկրի համագործակցության շրջանակային փաթեթը:
ԱԷՄԳ-ի սեյսմիկ ու հրաբխային անվտանգության ռիսկերի գնահատման բաժանմունքի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի մասով ծրագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել ԱԷՄԳ-ի նախնական առաքելություն ՀԱԷԿ-ի սեյսմիկ և հրաբխային ռիսկերի ծրագրի գնահատման նպատակով:
ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի սթրես թեսթի արդյունքները և առաջարկությունների իրականացման նպատակով մշակված պլան-ժամանակացույցը: ԵՄ-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան և տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական հաշվետվություն ներկայացնել 2019 թվականի սեպտեմբերին: ԵՄ-ի առաքելությունը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերից:
ԱՄՆ Տեխասի նահանգի Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են ինստիտուտի հնարավորությունները, ինչպես նաև՝ ուսումնական վարժանք իրականացնելու մեծ փորձառությունը: Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստանից ևս մասնակիցներ ներգրավել վարժանքներին:
ՀՀ պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է նաև ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակով օգտագործման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը:
Այցի շրջանակում պատվիրակները մասնակցել են նաև Ղազախստանի պատվիրակության կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ղազախստանի անդամակցությանն  ԱԷՄԳ-ի Արևելյան եվրոպական խմբին, այնուհետև այցելել են Ֆրանսիայի Հանրապետության ցուցահանդեսին՝ նվիրված ատոմային մոդուլյար էներգաբլոկներին:
Նշենք, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանն անցկացվում է  սեպտեմբերի 17-ից 21-ը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search