Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով

Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար շատ լավ ժամանակահատված էր 2017 թվականի աշունը, երբ պաշտոնական այցով Հայաստանում էր Լեհաստանի արտգործնախարարը:

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետությունում  Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը:
Կարևորելով բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը՝ դեսպանն ասաց, որ այցերի ընթացքում քննարկվում են համագործակցության  ամենատարբեր հարցեր:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպան Չեպլակն ասաց, որ այս տարվա առաջին 5-7 ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է 13 տոկոսով: «Դա այնքան էլ բարձր ցուցանիշ չէ, ինչ որ մենք ուզում էինք: Պետք է ընդգծել, որ  մի շարք ապրանքներ մեր երկիր են հասնում ոչ անմիջապես Հայաստանից, այլ տարբեր երկրներից: Օրինակ՝ ձեր հյութերը մեր երկիր  հասնում են Բուլղարիայի միջոցով»,-նկատեց դեսպանը:
Նա վստահեցրեց` Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո փոխայցերը կշարունակվեն: «Հույս ունեմ, որ  ընտրություններից  հետո ձեր վարչապետը կայցելի մերերկիր»,- ընդգծեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ (լուսանկարներ)

Search