Artsakhpress

Հասարակական

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում Սողոմոն Մելքումյանին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում չորս այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել 1991թ ծնված¸ մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցի 88 տան բնակիչ Հարութ Մխիթարի Ավշարյանը։

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում

Շոշ գյուղում կատարված դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունը  նոր մանրամասներ է հայտնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին ասված է քիչ առաջ ԱՀ ոստիկանության մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստի առթիվ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում դեպքի մասնակիցներից վերցրվել են բացատրություններ¸ ստացվել է տեսաձայնագրություն, նշանակվել են տարբեր փորձաքննություններ¸ իրականացվել է դեպքի վայրի զննություն։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սողոմոն Մելքումյանի կողմից դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել և միայն սույն թվականի սեպտեմբերի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոնից» ստացված հաղորդումից հետո, ԱՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեպքի հանգամանքների պարզմանը։
Հիշեցնենք, որ միջադեպի պատճառով այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մի խումբ անձինք Շոշ գյուղում փակել էին Ստեփանակերտ - Հադրութ մայրուղին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

Առաջնորդության ծրագրի շրջանակում փորձառու մասնագետը Ստեփանակերտում վիրահատություններ է կատարում

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search