Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 20-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը Երեւանում մասնակցել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակացմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: