Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան

Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել կինոռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան:

Ստեփանակերտում կայացել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտում կայացել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրությանը ներկա Մհեր Մկրտչյանն ասել է, որ դեռևս իր նախորդ՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմը ներկայացնելիս խոստացել էր հաջորդ անգամ Արցախում լինել այնպիսի ֆիլմով, որը հանդիսատեսի համար լացելու առիթ չէր ստեղծի:
«Այսօր ես կատարել եմ իմ խոստումը: Շատ հետաքրքիր է, երբ Արցախի ժողովրդին ցույց ես տալիս մի ֆիլմ, որը, հաստատ գիտես, որ կհուզի: Ներգրավվել են ինչպես իմ նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր: «Լյուդվիգ անունով ոզնին» մի քանի ժանրերի համադրություն է: Սա և՛ կատակերգություն է, և՛ ինչ-որ չափով դրամա: Կան և՛ ծիծաղելի, և՛ հուզիչ տեսարաններ: Տեղ են գտել նաև աբսուրդը, հեքիաթը, որի հիմքում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդն» է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իրեն կգտնի այս ֆիլմում»,- մասնավորապես նշել է Մ. Մկրտչյանը:
Իսկ գլխավոր դերակատար Արծրուն Չոբանյանը նշել է, որ ֆիլմը կյանքի, մարդու բնավորությունների, մարդկային նուրբ հարաբերությունների մասին է:
««Լյուդվիգ անունով ոզնին» ունի գծեր, որոնք տարբերվող են: Ֆիլմը հագեցած է գեղեցիկ, հետաքրքիր, խորը ու կյանքին բնորոշ աֆորիզմներով, որոնցից կարելի է դասեր քաղել: Այն նուրբ հարաբերությունների վրա է կառուցված, իսկ երբ կան անկեղծ խոսք ու բնական իրավիճակներ, մարդիկ միշտ էլ նկատում ու գնահատում են»,- ավելացրել է Ա. Չոբանյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Search