Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Ստեփանակերտի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ նվիրված մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին:

Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Ստեփանակերտի   քաղաքապետարանում    տեղի  է ունեցել   պարգևատրման  արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել   Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը:
Նա    շնորհավորել    է    ներկաներին   մայրաքաղաքի  անվանակոչման   95-ամյակի  կապակցությամբ՝  ասելով, որ   նման  առիթները    հնարավորություն  են  տալիս  հետադարձ   հայացք   ձգել   դեպի  անցյալը, վերարժևորել   անցած  տարիների  ընթացքում  ստեղծված     նյութական  և  հոգևոր   արժեքները,  ըստ  արժանվույն      գնահատել  ներկան  ու     նախանշել   ապագայի  անելիքները:
«Ստեփանակերտի     զարգացման    պատմությունը    սկիզբ  է  առել  դարերի     խորքերից:  Այն  ժամանակ,  երբ  Արցախն  ինքնավար   մարզի   կարգավիճակով     գտնվում  էր     Ադրբեջանի  կազմում,  մենք    հնարավորություն  չունեինք     մեր   քաղաքն  ըստ     հայկական  պատմամշակութային  ավանդույթների  կառուցել: Այլ  է    հիմա  իրավիճակը. Ստեփանակերտը   տարեցտարի   փոխվում  է՝  բարեկարգվում  են     փողոցներն  ու   ճանապարհները, բազմաբնակարան   շենքերի  բակերը, պուրակները: Կառուցվում  են   նոր   բնակելի  թաղամասեր    և  տներ, դպրոցներ, մանկապարտեզներ  ու   խաղահրապարակներ, առողջապահության    մի  շարք    օբյեկտներ: Քաղաքապետարանն   ԱՀ  իշխանությունների     աջակցությամբ    անում  է  ամեն  ինչ, որ Ստեփանակերտը՝ որպես  հանրապետության  մայրաքաղաք,   ապահովվի   իր  առաջընթացն  ու  զարգացումը: Մենք   պետք  է  քաջ   գիտակցենք, որ  Ստեփանակերտի   բարեկարգումը, հասարակական  կարգի   պահպանումը  ո՛չ  միայն քաղաքային  իշխանությունների   խնդիրն  է, այլև  յուրաքանչյուրի»,-մասնավորապես   ասել   է  Ս. Գրիոգորյանը:
Ստեփանակերտի  քաղաքապետը   մի  խումբ   ստեփանակերտցիների       բարեխիղճ   աշխատանքի, մայրաքաղաքին  մատուցած   ծառայությունների  և  Ստեփանակերտի  օրվա   առթիվ  պարգևատրել  է  պատվոգրերով  և   արժեքավոր  նվերներով:
Պարգևատրվածներից   Ստեփանակերտի  Հայկ  Բալասանյանի  անվան  N5  հիմնական     դպրոցի  դասվար, քաղաքային  մեթոդմիավորման     նախագահ  Ռենա  Օհանյանն   ասել է, որ   իրենց    շատ   հաճելի  է, որ  գնահատվում   և  արժևորում   են իրենց      աշխատանքը:
Նա    նշել  է, որ    Ստեփանակերտի  զարգացման   գործում   ինքը     ևս   իր     լուման  ունի, որի  համար  էլ   պարգևատրվել  է:
«Այս  պարգևը     պարտավորեցնող  է:  Մատաղ  սերնդի     կրթության    ու   դաստիարակության  գործում   ես կշարունակեմ   իմ՝ ուսուցչիս  նվիրական    առաքելությունը:    Օգտվելով  առիթից,  շնորհավորում  եմ     ստեփանակերտցիներին՝  ցանկանալով  հաջողություններ  և   նորանոր  ձեռքբերումներ»,-ասել  է  Ռ. Օհանյանը:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search