Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքն ընդլայնվել է․Ազնավուրի որդին՝ 41-ամյա Նիկոլասը, տղա է ունեցել։
94 տարեկանում Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փոքրիկին կնքել են Միսակ անունով, որն ունի հայկական ծագում: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Purepeople-ը։ Ըստ տեղեկությունների, երեխան ծնվել է սեպտեմբերի 10-ին։
Նշենք նաև, որ Նիկոլասն Ազնավուրի ու նրա երրորդ ու վերջին կնոջ՝ Ուլա Թորսելի որդին է, ում հետ Ազնավուրն ամուսնացել է 1967թ․-ին։ Նիկոլասը Ազնավուրի 6 երեխաներից ամենափոքրն է։