Տանզանիայի Վիկտորիա լճում մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի:
Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 136-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել Էր 86 զոհերի մասին:
Նավաբեկությունը սեպտեմբերի 20-ին տեղի Է ունեցել Յուկորա կղզու կառանատեղիից ոչ հեռու: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, նավի վրա եղել Է 200 մարդ, ինչը կրկնակի գերազանցում Էր դրա հնարավորությունները: Նաեւ նավը տեղափոխում Էր բեռներ, այդ թվում՝ եգիպտացորենով լցված պարկեր, բանան ու ցեմենտ:
Reuters-ի տեղեկատվության համաձայն, լաստանավի վրա ավելի քան 300 մարդ Է եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: