Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակային վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը։
Մերկելը հրապարակային վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գազետա.ռու կայքը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հրատարակչությունը նշում է, որ Մեյը կանգնած է եղել մի քանի առաջնորդների հետ, երբ նրանց մոտեցել է Մերկելը։ Վարչապետը ժպտացել է Մերկելին և գլուխ խոնարհվել, բայց Մերկելն անտեսել է և մոտեցել Լիտվայի նախագահին, փոխանցում է Panorama.am-ը։