Artsakhpress

Հասարակական

Այսօր նշվում է Ստեփանակերտի անվանակոչման 95 ամյակը (լուսանկարներ)

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակից առավոտյան մեկնարկել են մայրաքաղաքի անվանակոչման 95-ամյակին նվիրված միջոցառումները:

Այսօր նշվում է Ստեփանակերտի անվանակոչման 95 ամյակը (լուսանկարներ)

Այսօր   նշվում   է  Ստեփանակերտի  անվանակոչման   95 ամյակը   (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը   ԱՀ   նախագահի  աշխատակազմի   ղեկավար  Մարատ  Մուսայելյանը,  Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանը, պաշտոնատար   այլ  անձինք,  ստեփանակերտցիներ  և  հյուրեր    նախ   ծաղիկներ   են   դրել   Ստեփան  Շահումյանի  հուշարձանի  պատվանդանին: Այնուհետև   ներկաները շրջայց են   կատարել    պուրակում և Վերածննդի հրապարակում,  դիտել  կազմակերպված   ցուցահանդես-տոնավաճառը  և    մարզամշակութային միջոցառումները:
Միջոցառման  մասնակիցները   ներկա  էին   նաև    «Իմ սիրելի Ստեփանակերտ» խորագրով լուսանկարչական մրցույթի  արդյունքների  ամփոփմանը:
Ստեփանակերտի  քաղաքապետ   Սուրեն  Գրիգորյանը,  շնորհավորելով    մայրաքաղաքի    անվանակոչման   95-ամյակի     կապակցությամբ,    մեզ  հետ   զրույցում  ասել է, որ    Ստեփանակերտը   շատ   հին    պատմություն  ունի, բայց  անվանակոչությունն   արվել  է 1923  թվականից  և   մինչ  այսօր  այս   գողտրիկ  քաղաքը    հպարտորեն   կրում  է  Ստեփանակերտ   անունը:
«Այդ  տարիների  ընթացքում   Ստեփանակերտը    նոր     շունչ   ու  ոգի  է  առել: Այն  դարձել  է  ժամանակակից  մայրաքաղաք՝   իր  պուրակներով, գեղեցիկ  բնակելի   շենքերով, նորակառույց   թաղամասերով, մշակութային  կենտրոններով,  կրթական   համալիրներով,  ասֆալտապատ   փողոցներով: Բայց  Ստեփանակերտն  ավելի   գեղեցիկ  է  իր  ստեղծարար, աշխատասեր  ու   պատվախնդիր  ստեփանակերտցիներով:  Մենք   պետք   է   շարունակենք   էլ   ավելի    հոգատար  լինել     մայրաքաղաքի  հանդեպ.   չէ՞  որ  Արցախ  այցելող  յուրաքանչյուր   զբոսաշրջիկ  իր  առաջին   տպավորությունն  ստանում   է   հենց   Ստեփանակերտից: Քաղաքապետարանն   ԱՀ  իշխանությունների     աջակցությամբ    անում  է  ամեն  ինչ, որ Ստեփանակերտը՝ որպես  հանրապետության  մայրաքաղաք,   շարունակի   ապահովվել   իր  առաջընթացն  ու  զարգացումը»,-մասնավորապես   ասել է  Ս.  Գրիգորյանը:
Ստեփանակերտի  փոխքաղաքապետ   Արմեն   Հակոբյանը   ևս    շնորհավորելով  մայրաքաղաքի   տոնի    առթիվ,   տեղեկացրել  է, որ    Ստեփանակերտի  մշակութային   կենտրոնների  սաների  մասնակցությամբ  այսօր մայրաքաղաքի   տարբեր   հատվածներում     կազմակերպվելու  են    մշակութային   միջոցառումներ:
 
«Ստեփանակերտի  6-րդ  դպրոցում     տեղի  է  ունենալու   նաև սանդա  ուշուի   բաց  առաջնություն: Իրականացվելու  է    այցելություններ  Մոր  և  մանկան   առողջության  պահպանման  կենտրոն,   ինչպես  նաև   Ստեփանակերտի      ամենատարեց   քաղաքացիներին:Լինելու  ենք   հարսանյաց   հանդիսությունների   սրահներում՝  շնորհավորելու   համար   նորապսակներին:  Երեկոյան՝   ժամը՝   18:00-ին, մայրաքաղաքի մշակույթի  և  երիտասարդության  պալատում   միջոցառումներն    ամփոփվելու      են  տոնական  համերգով»,-ավելացրել  է  Ա.  Հակոբյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search