Artsakhpress

Սպորտ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոննում ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ ժողովը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որի ընթացում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  փոխնախագահ Արմեն Մինասյանը գլխավորեց ֆեդերացիայի արտահերթ նիստը, որի ընթացքում  վերակազմակերպվեց ՀՖՖ-ն: Ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանն, ով 16 տարի շարունակ գլխավորել է ֆեդերացիան:
Մինչ կսկսվեին ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները Դավոր Շուկերը փոխանցեց ՈՒԵՖԱ-ի նախագահի՝ Ալեքսանդր Չեֆերինի ողջույնները և շեշտեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեծ դեր է ունեցել ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ համագործակցությունում:   
«Իմ կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ միասին հաջողենք մեր սկսած գործը: Իմ թիմի հետ նախորդ երկու ամիսներին մշակել ենք հաջող ծրագրեր:  Մեր տեսլական է, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն տանք յուրաքանչյուրին: Մեր երկրի ամեն մի համայնքում լինեն գոնե մեկ ֆուտբոլային դաշտ: Մեր նպատակն է լայն զանգվածներին հնարավորություն տալ ֆուտբոլ խաղալ»,-իր ելույթում նշեց ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՖՖ այսուհետ փակելու է ֆեդերացիայի և ակումբների միջև եղած թշնամանքը:
«Մենք չենք օգտագործել մեր ամբողջ ներուժը մինչ այս: Լուրջ ուշադրություն ենք դարձնելու աղջիկների ֆուտբոլի զարգացման վրա:  Համագործակցելու ենք նաև Առողջապահության նախարարության հետ: Աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,-եզրափակեց Վանեցյանը:
24 անդամներից քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ ընտրվեց  Արթուր Վանեցյանը:
ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրվեցին Արսեն Թորոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Հրաչ Յագանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խաչատուր Ադումյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Կարեն Շաբոյանը, Մարինա Թաշչյանը:
Մինչ այս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 2002 թվականից ստանձնել էր Ռուբեն Հայրապետյանը: 2006, 2010 և 2015 թվականներին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search