Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցությունները ծանր են եղել։
Լուկաշենկոն պատմել է Պուտինի հետ ծանր բանակցությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բանակցությունների հիմնական մասը եղել է Ռուսաստանի նախագահի հետ դեմառդեմ։ Բանակցությունները տևել են վեց ժամ, նույնիսկ ավելի։ Եթե շիտակ, ապա դրանք ոչ թե դժվար, այլ բարդ բանակցություններ էին։ Սակայն արդյունավետ էին»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ այդ օրը կայացել էր նաև Ռուսաստանի և Բելառուսի վարչապատերի հանդիպումը։
Պուտինը սեպտեմբերի 21-ին հատարարել էր, որ Մոսկվան ու Մինսկը որոշ հարցեր կարգավորելու կարիք ունեն, փոխանցում է Panorama.am-ը։