Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում Սիրիայի հարցով քննարկումներ կանցկացնեն։
Սիրիայի հարցով Լավրովը և Զարիֆը հանդիպում կունենան Նյու Յորքում. Չավուշօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Նյու Յորքում մեր ռուս և իրանցի գործընկերների հետ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում կունենանք»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով, անհրաժեշտ է Սիրիայում խաղաղություն ապահովել և կենտրոնանալ քաղաքական իրավիճակի կարգավորման վրա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադը հայտարարել էր, որ շնորհիվ վերջին օրերի բանակցությունների՝ ներառյալ Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման, հնարավոր եղավ Իդլիբում պատերազմը կանխել, փոխանցում է Panorama.am-ը։