Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի Make It Right հիմնադրամը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ճարտարապետի, ով նախագծել է բնակության համար ոչ պիտի տներ։
Բրեդ Փիթի հիմնադրամը դատի է տվել ճարտարապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, Վեստի.ռու-ն գրում է, որ ճարտարապետ Ջոն Ուիլյամսը Նոր Օռլեանում աշխատել է շենքերի վրա, իսկ հիմնադրամը վաճառել է այդ տները։ Բայց բնակիչները հիմնադրամի դեմ հայց են ներկայացրել, որ վաճառում են չափանիշներին ոչ համապատասխան տներ։ Իր հերթին հիմնադրամը դատի է տվել ճարտարապետին՝ հայտարարելով, որ նա չի ապահովել շենքերի բավարար ջրամեկուսացումը, բացի այդ մի քանի տանիքներ չեն համապատասխանել չափանիշներին։ Հասցված վնասի համար հիմնադրամը հնարավոր է վճարի 20 միլիոն դոլար։
Բրեդ Փիթի հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին, որպեսզի օգնի վերականգնել տները, որոնք վնասվել են «Կատրինա» փոթորկից։ Ենթադրվում էր, որ աշխատանքների ժամանակ օգտագործելու էր տեխնիկա, որը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չէր ունենա։ 2016-ին կազմակերպությունը ծախսել էր գրթեթ 27 միլիոն դոլար Նոր Օռլեանում տները վերականգնելու համար։