Artsakhpress

Ռազմական

«Խրիմյան Հայրիկ» ներկայացումից ստացված հասույթը ծառայել է զինծառայողների համար առաջին բուժօգնության սարքեր ձեռքբերելուն

Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի էր ունեցել ամերիկահայ բեմադրիչ, թատերագիր և դերասան Հրանտ Մարգարյանի «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը:

«Խրիմյան Հայրիկ» ներկայացումից ստացված հասույթը ծառայել է զինծառայողների համար առաջին բուժօգնության սարքեր ձեռքբերելուն

«Խրիմյան Հայրիկ» ներկայացումից ստացված հասույթը ծառայել է զինծառայողների համար առաջին բուժօգնության սարքեր ձեռքբերելուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Գեղարվեստական հետաքրքիր բովանդակությամբ բեմադրված ներկայացմանը հետևում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լ. Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, դերասաններ և ուսանողներ: 
Թատերականացված ներկայացման մեջ` թուրքական իշխանության ճնշումներն ու հետապնդումները, կյանքին սպառնացող ամենօրյա վտանգը չէին ընկճում  ըմբոստ հոգևորականին: Իր ժողովրդից «Հայրիկ» բարի անունը վաստակած հոգևորականը աղոթում և ամենուրեք քարոզում էր, որպեսզի ազգակիցները զենք վերցնեն ու պաշտպանեն հայրենիքը: Զենքին դիմելու նրա առաջին արտահայտությունը «Երկաթե շերեփն» է, որով կոչ էր անում հայ ազգին միավորվել և համախմբվել, որպեսզի չենթարկվեն հալածանքների ու կոտորածների: Մինչև կյանքի վերջին օրը ենթարկվելով բազում տանջանքների ու տառապանքների` Խրիմյան Հայրիկը պայքարեց ազատ ու ապահով հայրենիք ունենալու համար:
Վանեցի հոգևորականի կերպարը մարմնավորող դերասանն առաջին անգամն է ներկայանում Արցախի թատերասեր հասարակությանը, սակայն ՙԽրիմյան Հայրիկ՚ մոնոներկայացումը հեղինակը բազմաթիվ անգամ բեմադրել է  Հայաստանում, աշխարհի տարբեր երկրներում ու հայաշատ քաղաքներում: Այդ ներկայացումներից ստացված հասույթն ամբողջությամբ ծառայել է  հատուկ նախաձեռնության`  Պաշտպանության բանակի առաջնագծում կանգնած զինծառայողների համար ձեռք է բերվել առաջին բուժօգնության սարքեր:
Ամերիկահայ թատերագիրն իր խոսքում նկատում է. «Պատմական իրողություն է, որ առանց զենքի չկա փրկություն և  Խրիմյանը հոգևորական լինելով հանդերձ` «Երկաթյա շերեփ» քարոզեց: Այս իրողությունը  որքան ճիշտ էր այն ժամանակ, այնքան էլ հրատապ է այսօր: Այսինքն, Խրիմյանը այժմեական է, այժմեական է ամեն ինչով»: Հրանտ Մարգարյանի խոսքով, Պաշտպանության բանակի աջակցության ծրագիրը շարունակական է և կրելու է մշտական բնույթ:
Խրիմյան Հայրիկի կյանքն ու գուրծունեությունը, նրա գաղափարները, տանջալից կյանքն ու տառապանքները  մենախոսություն մեջ յուրովի  էր ներկայացված, որը  Արցախի հանդիսատեսը ընկալեց որպես կոչ, որ անցյալի դառը դասերը այլևս չպետք է կրկնվեն:
«Խրիմյան Հայրիկն ազգային արժեքների կրողն ու արտահայտողն է եղել, և պատահական չէ, որ 1960-ական թվականներին, խորհրդային ամենադաժան տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսի կողմից մայր աթոռում հատուկ երկաթյա շերեփի  հուշարձան է տեղադրել: Ես որպես Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին սան, կարող եմ ասել, որ այսօրվա ներկայացումը կոչ է, որպեսզի անցյալի սխալները երբեք չկրկնվեն: Ողջունում եմ այս գաղափարը, որն իրոք արդիական է»,- կարծում  է Սամվել սարկավագ Մկրտչյանը:
Դավիթ Ավանեսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search