Artsakhpress

Քաղաքական

Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի հոդվածը

Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։

Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի հոդվածը

Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային եւ թե՛ քաղաքական ընդհանուր համոզվածություն։  
 
Ահա այստեղ է, որ ներհայաստանյան կարեւորագույն համայնքի ընտրությունները իրենց  վրա են կենտրոնացնում արտաքին գնահատականների պաշտոնական արձագանքները։ Միջազգային ընտանիքի տարբեր ներկայացուցիչներ հաստատում եւ դեռվս տարբեր առիթներով պիտի հաստատեն ընտրական մշակույթի նոր թռիչք արձանագրելու փաստը մեր երկրում։
 
Բացարձակ պարզամտությամբ չպետք է մոտենալ իհարկե նման գնահատականների ապաքաղաքական լինելուն։ Դիտորդների, միջազգային կառույցների, գերտերությունների արտաքին գործերի գերատեսչական բաժանմունքների հայտարարությունները նկատում են եւ համապատասխան արժեւորում այն՝ ինչ որ իրենք ուզում են նկատել եւ բնականաբար չեն նկատում՝ այն ինչը չեն ուզում նկատել։
 
Թվում է այս դեպքում, որ մեր երկրի ժողովրդավարացմանը միտող քայլերը մանրադիտակի տակ են առնվել։ Եւ գեթ դեկլարատիվ մակարդակի վրա իրադարձություններն ստանում են դրական արձագանքներ։ Թե՛ թաւշյա հեղափոխությունը, թե՛ կոռուպցյայի դեմ պայքարը եւ թե՛ այժմ էլ ավագանու ընտրությունները իրենց վրա են հրավիրել ինչպես գերտերությունների, այնպես էլ միջազգային ընտանիքի հետ առնչություն ունեցող տարբեր համաժողովների  ուշադրությունը։
 
Դեկլարատիվ մակարդակի միջազգային ընդհանուր դրական մթնոլորտի ցուցանիշներից կարելի է համարել Եւրախորհրդարանի բանաձեւը, ՄԱԿ-ի առաջին դեմքի հայաստանյան իրադարձություններին տված աննախադեպ գնահատականը, պատմական ակնարկներով Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային խնդիրների ուղղությամբ նուրբ ուղերձներ փոխանցող ԱՄՆ նախագահի եւ Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով հղած շնորհաւորագրերը։ Բնականաբար դրանք բոլորը ունեն նաեւ աշխարհաքաղաքական-տարածաշրջանային ենթաշարժառիթներ, որոնք կգան լրացնելու դեպի Երեւան դրական ազդակներ հղելու այդ երկրների ընդհանուր քաղաքականությունը։ Եւ, ըստ էության, անտեղի չէ Ադրբեջանի նախագահի կանխահաս անհանգստությունը Երեւանի ընտրություններին՝ միջազգային դիտորդների տված դրական գնահատականի ուղղությամբ։
 
Երեւանի ավագանու ընտրությունները իբրեւ կազմակերպման եւ կայացման եղանակ նախաբանային իմաստ ունեն առաջիկա արտախորհրդարանական արտակարգ ընտրությունների համար։ Խորհրդարանական ընտրությունների համար ժամկետների ճշտման նպատակով խորհրդակցությունների մեկնարկն արդեն հայտարարվել է։ Քաղաքական երկխոսության հարթակը պարտադիր է։ Հասկանալի է, որ ընտրության արդյունքները կարող են ազդեցիկ հանգամանք ունենալ խորհրդարանի լուծարման կամ քաղաքական բանաձեւումով՝ նոր իրադրությամբ գոյացած իրավիճակում նոր ԱԺ-ի  ձեվավորման որոշման համակողմանի ընդունման։
 
Հանգուցալուծումները իրավական հարթությունում պահելու համակողմանի մոտեցումը կնպաստի մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը, որի ենթահողը հայտնապես գոյացել է՝ նկատի ունենալով միջազգային դրական արձագանքերն ու հակառակորդի բացահայտ անհանգստությունները։
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search